![]()
Այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներից կան 189 բերման ենթարկվածներ: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից:
Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում ընդդիմադիրները սկսել են անհնազանդության գործողություններ:
Անհնազանդության և փողոցներ փակելու ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Ընդդիմադիրները շարունակում են փակ պահել նաև Ֆրանսիայի հրապարակը, որտեղ գիշերվանից վրաններ են տեղադրել:
![]()