![]()
Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում ընդդիմադիրները սկսել են անհնազանդության գործողությունները:
Ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար քիչ առաջ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նույն պահանջը չկատարելու համար բերման են ենթարկվել նաև ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը և այլ ակտիվիստներ:
Հիշեցնենք՝ անհնազանդության և փողոցներ փակելու ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Ընդդիմադիրները շարունակում են փակ պահել Ֆրանսիայի հրապարակը, որտեղ վրաններ են տեղադրել:
![]()