«Ակնածանքով» ուզում եմ մի քանի հարց ուղղել ԱԱԾ֊ի նախկին տնօրեն Վանեցյան Արթուրին…». Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Ակնածանքով» ուզում եմ մի քանի հարց ուղղել ԱԱԾ֊ի նախկին տնօրեն Վանեցյան Արթուրին…
Եվ այսպես… երբ մի քանի տարի առաջ մամուլի ասուլիսում հայտարարեցիր, մեջբերում եմ, որ «…Քոչարյանը Կոնգրես հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց…
Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած է…
Միլիարդավոր գումարներ է գողացված էս երկրից» մեջբերման ավարտ…
Դու լուրջ էիր ասու՞մ, թե՞ խայտառակ շոու էիր բեմադրում` անվանարկելով մարդկանց անունն ու բարի համբավը (կներես, որ դու֊ով եմ խոսում)…
Գուցե հենց այսօր հրապարակես նաև երկրից միլիարդավոր գումարներ գողացած մյուս անձանց անուն֊ազգանուններն ու միլիարդավոր գումարի չափերը…
Հ.Գ. Ըստ ամենայնի քո կյանքում «քաղաքական իրավիճակ է փոխվել», և դու մոռացել ես քո խոսքերը, իմաստազրկել դրանց արժեքը, բայց ուզում եմ, որ դու վերջապես հասկանաս` դու Վանեցյան Արթուր ես դարձել բացառապես այդ խոսքերի շնորհիվ… այդ խոսքերը քեզ ոնց «բարձրացրել են», այդպես էլ «կործանել են»…
Դու անդադար խոսում ես պատվից և արժանապատվությունից… մինչդեռ քեզ հորդորել են հրաժարականի դիմում գրել… և դու այն ներկայացրել ես… մի՞թե չես կարծում, որ ժամանակն է «բացահայտել» իրական պատճառները…
Քեզ ուղղված «միամիտ» հարցերը անվերջանալի շատ են… ու հեռու չէ այն օրը, երբ դատարանը անպարտելի կճանաչի և կարդարացնի գեներալ Մանվել Գրիգորյանին (քո հեղինակած տուշոնկայի գործով), ու դու ձեռք կբերես մեկ այլ ծաղրանուն…
Գուցե էլ չշարունակեմ… միայն զարմանում եմ այն մարդկանց վրա (որոնց դու կիսանգրագետ ձևով խայտառակել ես, խախտելով նրանց անմեղության կանխավարկածի տարրական կանոնները) թողնում են ոչ ավել, ոչ պակաս կանգես նույն հարթակում իրենց կողքին ու «փրկես» Արցախը…
Չգիտեմ` Ղրիմը քոնն է, թե ոչ, բայց Արցախը հայինն է…
Բարի լույս Հայաստան…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ