![]()
«Ես այսօր դիմել եմ իրավապահ մարմիններին, ասել եմ, որ մենք որևէ սադրանք չենք գործելու, մենք այստեղ ենք մեր ընտանիքների հետ։
Իրավապահ համակարգը պարտավոր ա ապահովել բոլորիս անվտանգությունը, որովհետև մենք խաղաղ ցույցեր, անհնազանդության ակցիաներ ենք անում»,- այսօր՝ Ազատության հրապարակից դեպի ֆրանսիայի հրապարակ երթով շարժվելուց առաջ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Եթե մեկի քթից արյուն եկավ, ամբողջ պատասխանատվությունն ընկնում ա իշխանությունների վրա»,- նշեց նա։
![]()