![]()
Խմբագրություն է զանգահարել ներտնային գազի սպասարկման «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊ ընկերության աշխատակիցներից մեկը և վրդովված հայտնել, որ իրենց ստիպում են մասնակցել այսօրվա հանրահավաքին՝ սպառնալով ազատել աշխատանքից կամ զրկել լրավճարներից։
Աշխատակիցը նշում է, որ ստիպված տանը երեխաներին թողել է հիվանդ կնոջ հետ և կիրակի օրով շարժվել ցույցի։ Նշենք, որ «Էյ Ի ՋԻ Սերվիս»-ի աշխատակիցները Երեւանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տարոն Մարգարյանի համար մշտապես եղել են իր եւ իր քաղաքական շեֆի՝ Սերժ Սարգսյանի, նախընտրական հավաքների համար մարդաքանակ ապահվելու միջոց։ Նույնը, փաստորեն, շարունակվում է նաեւ այսօր, Մարգարյանը որոշել է ընկերության հազարավոր աշխատակիցներին քշել ցույցի ու վերածել հեյրանփրկիչների։
Նշենք, որ այս ընկերությունը պատահական ընկերություն չէ, այստեղ բաժնեմաս ունի Տարոն Մարգարյանի հորաքրոջ ընտանիքը, մասնավորապես հորաքրոջ որդին՝ Արթուր Սուրենյանը եւ նրա քույրը։ Վերջիններս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակներն են։ Ընկերությունը, հիշեցնենք, կապվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ։
![]()