«Այսօր` ցանկացած անձ, ով գնում է հանրահավաքի, պետք է իմանա, որ ցուցարարների շարքերում կարող են լինել գնդացրորդներղղղ»

Հայկ Ստեփանյանն  իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել Արցախ-Երևան  ճանապարհին մեքենայում հայտնաբերված գնդացիրների միջադեպին։

Արցախից Երևան բերվող և ոստիկանության կողմից հայտնաբերված գնդացիրները ըստ էության ուղղվելու էին Հայ Ժողովրդի, Հայաստանի ինքնիշխանոյթյան ու Հայաստանի պետականության վրա։

Այսօր` ցանկացած անձ, ով գնում է հանրահավաքի, պետք է իմանա, որ ցուցարարների շարքերում կարող են լինել գնդացրորդներ, որոնք պատրաստ են կրակել Հայի վրա հանուն իշխանազավթման, իսկ խաղաղ ցուցարարը կարող է օգտագործվել որպես վահան։

Հիշեցնենք, որ  ավելի  վաղ ոստիկանությունից հայտնեցին , որ մայիսի 1-ին, ժամը 6.40-ին Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր:

Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ