![]()
Ռուսական «Երեկոն Սոլովյով»-ի հետ հաղորդաշարի ժամանակ «Ռուսաստանն Այսօր» լրտվամիջոցի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյաը ասել է , որ կամ Ռուսաստանը կպարտվի Ուկրաինային , կամ սկսվելու է Երրորդ համաշխարհային պատերազմը:
«Կամ Ռուսաստանը կպարտվի Ուկրաինային , կամ սկսվելու է Երրորդ համաշխարհային պատերազմը: Ես ավելի շատ հավանական եմ համարում երկրորդ տարբերակը: Գիտենալով մեզ , գիտենալով մեր ղեկավարին ՝ Վլադիմիր Պուտինին , ամենաանհավանականը , որ այս ամենը ի վերջո կարող է ավարտվել միջուկային զենքի հարվածnվ , ինձ արդեն թվում է ամենահավանական տարբերակը:» , – ասել է «Ռուսաստանն Այսօր» լրտվամիջոցի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյաը:
Նշենք , որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է , որ Ռուսաստանը չի խաղում «միջուկային պատերազմ» բառերի հետ:
«Ինձ հարցրին՝ արդյոք հնարավո՞ր է միջուկային պատերшզմ, միջուկային պատերազմ սկսելու ռիսկերը մեծացե՞լ են, և արդյոք Ռուսաստանը ենթադրո՞ւմ է, որ դա կարող է տեղի ունենալ: Ես պատասխանեցի, որ դեռևս Թրամփի վարչակազմի հետ մեր համագործակցության հենց սկզբից մենք առաջարկել ենք վերահաստատել 1997 թվականի Ռեյգան-Գորբաչով թեզն առ այն, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և հետևաբար այն երբեք չպետք է uանձազերծվի»,- ասել է Լավրովը
![]()