Արցախ-Երևան ճանապարհին մեքենայում հայտնաբերվել է երկու գնդացիր(լուսանկար)

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 1-ին, ժամը 6.40-ին Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր:

Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

Ոստիկանությունից քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում են, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ