Ջո Բայդենի հրավերով Քիմ Քարդաշյանը գտնվում է Սպիտակ տանը(լուսանկարներ)

Համաշխարհային գերաստղ Հայուհի Քիմ Քարդաշյանը և նրա գործընկեր, կատակերգու Փիթ Դևիդսոնը, որպես զույգ առաջին անգամ հայտնվել են հանրության ռաջ։ Նրանք միասին եկել են ԱՄՆ նախագահի նստավայրում լրագրողների ամենամյա ընթրիքին, որը կազմակերպում է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան։

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է ABC հեռուստաալիքը, այն ցուցադրում է The Kardashians ռեալիթի շոուն, որի պրեմիերան կայացավ այս տարվա ապրիլին:

Քիմ Քարդաշյանն իր պաշտոնական թողարկման համար կրել է Balenciaga-ի արծաթագույն ջրահարսի զգեստ։ Նրա զուգընկերը միջոցառմանը ներկայացել է սև կոստյումով, կիպ փողկապով, Vans սպորտային կոշիկներով և արևային ակնոցներով։

Երեկոյին ներկա են եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նրա կինը՝ Ջիլ Բայդենը, հեռուստահաղորդավարուհի Մարթա Ստյուարտը. միջոցառմանը ներկա է եղել ընդհանուր առմամբ մոտ 3000 հյուր։

Նախկինում 41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 28-ամյա Փիթ Դևիդսոնը միասին հայտնվել միայն ոչ պաշտոնական ընթրիքների ժամանակ։

Սպիտակ տանը լրագրողների ամենամյա ընթրիքին Քիմ Քարդաշյանը գտնվում է արդե երկրորդ անգամ։

Kim Kardashian poses for photographers as she arrives at the annual White House Correspondents’ Association Dinner in Washington, Saturday, April 30, 2022. (AP Photo/Jose Luis Magana)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ