«Էլ բան մնա՞ց, որ չպղծեք». Գևորգ Պապոյանը՝ ընդդիմությանը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձել է ընդդիմության վերջին օրերի ցույցերին և մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ ընդդիմությունը այսօրվա հանրահավաքի առաջին շարքերում նախատեսել է հոգևորականներին կանգնեցնել՝ այդպիսով նրանց կենդանի վահան դարձնելով:

«Քաղաքականացնել ապրիլի 24-ի ողբերգությունը։

Եկեղեցուն խառնել քաղաքական մանր խաղերի մեջ։

Արցախցիներին բերել Երևան հանրահավաքի՝ սեպ խրելով մեր ժողովրդի 2 հատվածների միջև։

Բա հետո՞։ Էլ բան մնա՞ց, որ չպղծեք»,-գրել է Պապոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ