«Ի՞նչ կարող եք փոխել Արցախի ներկայիս իրավիճակում»․ լրագրողը՝ Վանեցյանին

Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի՝ ընդդիմությունն ի՞նչ կարող է փոխել Արցախի ներկայիս իրավիճակում՝ հարցին, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը պարզաբանեց․

«Նախ, մենք պետք է պահպանենք եղածը։ Քանի որ այս իշխանությունների մնալով, մենք ունենում ենք նորանոր կորուստներ։ Նոյեմբերի 9-ից հետո մենք ունենք թշնամու կողմից գրավված նոր դիրքեր, նոր զոհեր, նոր գերիներ։ Նախ, պետք է կասեցնենք այդ միակողմանի զիջումների ընթացքը, որից հետո, պետք է վերականգնենք հարաբերությունները արտաքին մեր գործընկերներիր հետ, պետք է խորացնենք մեր հարբերությունները ՌԴ-ի հետ և խաղաղապահների հետ։ Վերջինների հետ պետք է ունենանք հստակ պայմանավորվածություններ, որպեսզի նրանք այսօր ապահովեն Արցախի մնացյալ տարածքի անվտանգությունը»։

Շարունակելով խոսքը՝ Վանեցյանը նշեց, որ Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն, իսկ դրան հասնելու համար պետք է սկսեն երկու գործընթաց։

«Ոչ մի պարագայում չենք համաձայնվելու, որ Արցախի հիմնահարցը փակված է։ Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք վերականգնել մեր բանակը»,-հավելեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ