![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել`գրելով.
«Հուսով եմ՝ Մայր Աթոռը հնարավորինս շուտ կհերքի մամուլի հրապարակումներն այն մասին, որ վաղը եկեղեցու սպասավորները պիտի վահան դառնան հրձիգ խուլիգանախմբերի սադրանքների և նրանց հրահրած բախումների համար:
Վստահ եմ՝ ինչ էլ որ պլանավորած լինի Թալանի փրկության շարժումը Եկեղեցու թիկունքում, դա կկանխվի Մայր Աթոռի սաստող և այդ սադրանքին մասնակից չդառնալու մասին հայտարարությամբ»:
Ըստ լուրերի ընդդիմությունը մայիսի 1-ին պատրաստվում է աննախադեպ անբարոյական սադրանքի։ Ըստ աղբյուրի՝ ցույցերի առաջնորդները պայմանավորվածության են եկել Մայր Աթոռի հետ, որպեսզի վերջինս ապահովի երթն առաջնորդող քահանաների բազմություն։ Ըստ ծրագրի՝ քահանաները պիտի քայլեն երթի եզրերով՝ կենդանի պատ ծառայելով ոստիկանության համար, իսկ այդ ընթացքում երթի մասնակից խուլիգանական խմբերը պիտի տարբեր իրեր ու նյութեր նետեն ոստիկանության ու անցորդների ուղղությամբ՝ այդպիսով ստիպելով ոստիկանությանը անցնել գործողությունների։
Աղբյուրը, իհարկե, չնշեց, թե ինչ նյութերի ու առարկաների մասին է խոսքը, բայց կարելի էր ենթադրել, որ խոսքը բնավ պլաստիկե շշերի մասին չէ։ Երբ փորձեցինք աղբյուրից ճշտել, թե ո՞րն է այդ ամենի նպատակը, ինչի՞ է սրանով փորձելու հասնել ընդդիմությունը, պատասխանեց, որ սրանով պիտի փորձ արվի նոր «Մարտի 1» հրահրել, ընդդիմությունը փորձում է ամեն գնով «պայքարի նահատակի» կերպար ստեղծել ու պատկերացրեք, թե ինչ ուրախ կլինի ընդդիմությունը, եթե իրենց իսկ խուլիգանախմբերի կողմից հրահրված բախման արդյունքում քահանաներից մեկը վիրավորվի կամ ավելի վատ, հետո դրանով պայմանավորված քաոս ու փողոցային անկանոն բախումներ կսկսեն։
Այդպիսով ընդդիմությունը հույս ունի, որ կամ կմաքրի «Մարտի 1-ի» պիտակը իր երեսից, կամ կհաջողի բռնի ու արյունոտ հեղաշրջում իրականացնել։ Մեր աղբյուրը նաև հայտնեց, որ ցավ է ապրում այն բոլոր խեղճ մարդկանց համար, որոնք առանց այս պլանի մասին իմանալու գնալու են ու հայտնվեն մատաղացու զոհի կարգավիճակում, ասում է՝ մի մասը իրոք ունևորներ և ունևորների ընտանիքի անդամներ են, բայց մյուս մասը խեղճ մարդիկ են, որոնցից մեկին աշխատանքից ազատելու սպառնալիքով են բերում, մյուսին մի երկու կոպեկ են տալիս, մեղկ են նրանք։ Աղբյուրը հայտնեց նաև, որ կնոջն ու զավակներին արգելել է որևէ պարագայում վաղը ներկա գտնվել ցույցին, ինքն էլ փորձելու է «ներկա ստանալ» ու շուտ հեռանալ։
![]()