Հայրենիք «փրկող» դասալիքները ընդդիմության առաջին շարքերում․ Հրապարակվել է բանակում չծառայած փրկիչների ցանկը

Ընդդիմադիր քաղաքական ուժերը վերջին շաբաթներին զբաղված են Հայրենիքի «փրկությամբ»: Ինչպես նախկինում այս անգամ էլ նրանք փրկելը հասկանում են  մայրաքաղաքի կենտրոնում  հայրենասիրական լոզունգների և երգերի ներքո իշխանություններին հայհոյելն ու պիտակավորելը: Այսօր Արցախը փրկելու  գործին լծված են մարդիկ ովքեր իրական փրկության ժամանակ՝ պատերազմի օրերին  թաքնված էին, իսկ երբ վրա հասավ նոյեմբերի 9-ի գիշերը հաշված րոպեների ընթացքում հայտնվեցին հրապարակում և սկսեցին գրոհել  կառավարական շենքերի վրա: Այսօրվա ընդդիմության լիդերների մեջ կան մարդիկ, որ մեկնել են ռազմաճակատ սակայն ամենավճռորոշ պահին փախուստի են դիմել:

Հանրությունը պետք  է անուն առ անուն իմանա բոլոր նրանց, ովքեր հիմա Արցախի փրկությունից են խոսում, բայց իրական նպատակը ընդամենը իշխանազավթումն է, հակառակ դեպքում բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի փրկությունը Երևանի փողոցներում  «զարթնիր լաո» բացականչելու մեջ չէ:

Ներքոթվարկված  «ազգափրկիչներին» փողոցում տեսնելուց պետք է ընդամենը հարց  ուղղել, իսկ ո ՞ւր էիք պատերազմի օրերին.

  • Իշխան Սաղաթելյան, վերջինիս եղբայր Նաիրի Սաղաթելյան,
  • Դաշնակցական Գեղամ Վարդանյանի եղբայր Անդրանիկ Վարդանյան,
  • Բագրատ Եսայանն ու իր որդի Վարդանը,
  • Նախկին նախարար Արսեն Համբարձումյան,
  • Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներ Գավառի ՍԾՏԳ պետ Լավրիկ Արևշատյան և նրա որդի Տիգրան Արևշատյան,
  • Կոտայքի մարզի պատասխանատու, Հայանտառի մասնաճյուղի տնօրեն Արտաշ Հունանյան, նրա որդիներ Արմեն և Արսեն, եղբորորդիներ՝ Սարգիս և Դավիթ Հունանյաններ
  • Վահե Հակոբյան, «Հայաստան» դաշինք
  • Արամ Վարդևանյան, «Հայաստան» դաշինք
  • Թադևոս Ավետիսյան, «Հայաստան» դաշինք
  • Արա Ղազինյան, «Հայաստան» դաշինք
  • Էդուարդ Շարմազանով ,
  • Տարոն Մարգարյան,
  • Հայկ Մամիջանյան ,
  • Սյունիք Թադևոսյան- ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանի որդին
  • Վահե Վարդանյան – Աղվան Վարդանյանի որդին
  • Հայկ Բաբայան — «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանի եղբայրը
  • Հովհաննես Հարությունյան, «Երիտասարդի ձայն» շարժման ղեկավար, Քոչարյանի աջակից
  • Նորայր Արեգի Հակոբյան- Մասիսի փոխքաղաքապետ
  • Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան և նրա եղբայր Գոռ Համբարձումյան
  • ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կառույցի ներկայացուցիչներ Ալեքսան Պողոսյան և նրա որդի Մհեր Պողոսյան
  • Արամ Ռոբերտի Մարտիրոսյան «Հայրենիք» կուսակցության Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ
  • «Հայրենիք» կուսակցության Կոտայքի մարզային պատասխանատու Վանիկ Հունանյան և նրա եղբայրներ Արսեն և Անուշավան Հունանյաններ
  • Կարապետ Լևոնի Պողոսյան — ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու
  • Նարեկ Լյովայի Միրզոյան — ՀՀԿ Շիրակի երիտթևի ղեկավար

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ