Վաղվա ցույցին մասնակցելու համար Ղարաբաղից ավտոբուսներով բերված քաղաքացիները չեն կարողանում օթևան գտնել Երևանի հյուրանոցներում

Այսօր առավոտից ընդդիմությունը Ղարաբաղից ավտոբուսներով մարդկանց է բերում՝ վաղվա ցույցին մասնակցելու համար, սակայն առաջացել է անսպասելի խնդիր՝ Երևանի մի շարք հյուրանոցատերեր հրաժարվել են հյուրընկալել բերված ղարաբաղցիներին, երբ իմացել են, որ վերջիններիս բերել են՝ ընդդիմության ցույցին մասնակցելու համար։

Հենց այդ հյուրանոցատերերից 2-ն էլ քիչ առաջ զանգահարել էին Civic.am-ի խմբագրություն և հայտնել այդ մասին։

Զարմանալի է, որ դոլլարային միլիոնատեր ընդդիմադիր առաջնորդները նախապես չէին հոգացել բերված ղարաբաղցիների գիշերակացի հարցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ