![]()
Ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան երկխոսությունը պաշտոնապես սառեցված է, եւ այդ հարցում համագործակցության հեռանկարներ չկան։
Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ-ի Սպառազինությունների չտարածման եւ վերահսկման հարցերով վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը։
Գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների հեռանկարի մասին խոսելու կարիք չկա։
Ցավոք, Վաշինգտոնի բոլոր գործողություններն ուղղված են տրամագծորեն հակառակ ուղղությամբ։ Ցանկացած երկխոսության եւ առավել եւս ռազմավարական երկխոսության ժամանակ անհրաժեշտ է առնվազն համարժեք գործընկեր ունենալ:
Այս պահին ամերիկյան կողմից այդպիսի երկխոսությունը պաշտոնապես սառեցված է», — ասել է դիվանագետը։
![]()