Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև պաշտպանության նախարարության աշխատակիցները, զինված ուժերի զինծառայողներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի, մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքներում զինծառայողները կատարել են բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ, հայտնում են ՊՆ-ից։

Համապետական շաբաթօրյակի շրջանակում ՊՆ վարչական համալիրում ևս անցկացվել է ծառատունկ, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ