«Վարչապետին սպասարկող ինքնաթիռն այս պահին անգամ Հայաստանում չի գտնվում»․ Տարոն Չախոյանը հերքել է վարչապետի՝ երկիրը լքելու մասին կեղծ լուրերը

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է տարածվող կեղծ լուրերին։  Գրառմա մեջ մասնավորապես ասվում է․

Երևանի փողոցներում հայրենիքը փրկողների կողմից հանրության մեջ ասեկոսեների մակարդակով շրջանառվում են կեղծ լուրեր, թե իբր վարչապետ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը մոտակա ժամերին պատրաստվում է թռիչքի, վարչապետն ընտանիքի հետ լքելու է Հայաստանը։
Բնականաբար այս անհեթեթությունն անգամ հերքման կարիք չունի։
Վարչապետ Փաշինյանը շարունակում է և շարունակելու է իրականացնել ժողովրդի քվեով իրեն վստահված վարչապետի պարտականությունները։
Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռն այս պահին անգամ Հայաստանում չի գտնվում, տեխնիկական սպասարկման նպատակով գտնվում է արտերկրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ