![]()
Գերեվարված բրիտանացի վարձկանը, ով Ուկրաինա Է ժամանել Լեհական սահմանով, պատմել է, որ մարտերին մասնակցելու համար իրեն ոչինչ չեն վճարել, եւ կոչ է արել համաքաղաքացիներին, որոնք որոշել են հետեւել իր օրինակին, լրջորեն մտածել, հետեւում է ՌԴ Պաշտպանության նախարարության՝ ուրբաթ օրը հրապարակված տեսահարցազրույցից:
«Ինձ չեն վճարել։ Խոստացել են, որ կվճարեն, բայց ոչ ոք գումար չի ստացել», — պատմել է բրիտանացի վարձկան Էնդրյու Հիլը։
Նրա խոսքով՝ նա Ուկրաինա Է ժամանել Լեհական սահմանով Ժեշուվ քաղաքից։ Հիլը հայտարարել է, որ իր խմբում եղել է յոթ մարդ, որոնց ինքը չի ճանաչում, եւ նա ստացել է նվազագույն տեղեկատվություն, նույնիսկ չիմանալով, թե ով է նրանց հրամաններ տալիս:
Տեսանյութում երեւում է, որ վարձկանի ձեռքը վնասված է, նրա խոսքով՝ ռուս զինվորները նրան բժշկական օգնություն են ցուցաբերել եւ հավաստիացրել, որ ինքն անվտանգության մեջ է:
«Նրանց պետք է լրջորեն մտածել, մեզ այս ամենը չի վերաբերում», — եզրափակել է Հիլը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կասեր նա մյուս անգլիացիներին, ով կորոշի մեկնել Ուկրաինա:
Աղբյուր` Փաստինֆո
![]()