![]()
Այսօր երեկոյան ընդդիմադիր ակտիվիստները խափանել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող միջոցառումը:
«Գայանե» բալետի ժամանակ նրանցից մեկը դահլիճում պարզել է Արցախի դրոշը և բղավել, ներկաներին հանդիմանել, որ չեն մասնակցում երթերին, նստած միջոցառում են դիտում:
Դատելով համացանցում հայտնված կադրերից՝ նրանց դուրս են հրավիրել:
Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ ընդդիմադիրները միջոցառման տոմսերը նախապես գնած են եղել, նրանցից ոմանք գտնվել են հանդիսատեսների շարքերում, որպեսզի կարողանան միջոցառումը ծրագրված խափանել:
![]()