![]()
Մոսկվան այս տարի օտարերկրյա առաջնորդներից ոչ մեկին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը, ուրբաթ լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ոչ մի օտարերկրյա ղեկավարի չենք հրավիրել Հաղթանակի օրվան: Փաստն այն է, որ այս տարի հոբելյանական տարեդարձ չէ: Սա մեր տոնն է, սա սուրբ տոն է ողջ Ռուսաստանի, բոլոր ռուսների համար: Բայց մենք օտարերկրյա առաջնորդների չենք հրավիրել», — ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունն այս իրադարձություններին նույնպես չի սպասվում։
«Որքանով ես գիտեմ, ոչ, նա չի ծրագրում մասնակցել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
![]()