Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին:

Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԱՀԿ համագործակցությունը և երախտագիտություն հայտնել Հայաստանի առողջապահական ոլորտին օժանդակելու համար՝ հատկապես հիշատակելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և գործադիրն առանցքային բարեփոխումներ է իրականացնում հանրային առողջության պահպանման ու բարելավման ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել հասանելի և բարձրորակ ծառայությունների մատուցում:

Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվական աջակցության տրամադրումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ