Ֆորշը կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց

Սիրված երգիչ Ֆորշը մի քանի օր է, ինչ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։

Ըստ ունեցած տեղեկությունների՝ նրա մոտ արյան և սրտի աշխատանքի անբավարարվածության խնդիր է առաջացել, սակայն այդ վիճակում վերջին օրերին շատ ակտիվ գործունեություն է վարել՝ այդ թվում ոտքով բարձրացել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հիվանդանոցում բժիշկները կարողացել են հնարավորին արագ կայունացնել նրա առողջական վիճակը և այժմ Ֆորշի կյանքին վտանգ չի սպառնում։

Չնայած Ֆորշն այսօր ցանկացել է երգել երևանյան ակումբներից մեկում վաղուց ծրագրված իր համերգին, սակայն բժիշկներն արգելել են՝ նշելով, որ առաջիկա կես ամիսը երգչին հանգիստ է պետք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ