![]()
Երևանում շարունակվող բողոքի ակցիաների մասնակից 11 քաղաքացի է այսօր բերման ենթարկվել, 2–ը՝ զենք պահելու կասկածանքով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
«9 քաղաքացի բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, ևս երկու անձ բերման է ենթարկվել զենք պահելու կասկածանքով»,–հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 17–ից ընդդիմադիր տարբեր ուժեր հայտարարել են անժամկետ բողոքի ակցիաների մասին մայրաքաղաքում և Հանրապետության տարբեր շրջաններում։
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()