«Հավաքի էս խառախուռեքին, ուղարկի ստեղից».ընդդիմադիր ակտիվիստներին թույլ չեն տվել մտնել Ագրարային համալսարան

Ընդդիմադիր մի քանի ակտիվիստներ փորձել են մուտք գործել Հայաստանի ազգային ագրարային համալսարան, որպեսզի ուսանողներին կոչ անեն միանալ իրենց ակցիաներին: Վերջիններիս մուտքը, սակայն, անվտանգության աշխատակիցն արգելել է:

«Հավաքի էս խառախուռեքին, ուղարկի ստեղից»,- դիմելով ակցիայի մասնակիցներից մեկին՝ ասել է նա:

Ակցիա իրականացնողների թվում է եղել համալսարանի դասախոսներից մեկը, որը շարունակ պնդել է, թե դասամիջոց է, և երեխաներն իրավունք ունեն մտնելու համալսարան: Այնուամենայնիվ, անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել:

Նշենք, որ մի քանի օր է՝ մայրաքաղաքում ընդդիմությունն անկանոն գործողություններ է իրականացնում: Վերջիններս նաև այցելում են համալսարաններ: Մի շարք կրթական հաստատություններում նրանց մուտքը արգելվում է, քանի որ խանգարում են դասապրոցեսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ