«Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և նրա ժողովուրդը». վարչապետն ընդունել է ԱՀ պատվիրակությանը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը:

Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի կառավարության անդամների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ անտրամաբանական է երևեկայելն այն մասին, որ Արցախի հարցով ծածուկ որոշումներ կլինեն:

ՀՀ վարչապետը հավելել է, որ մշտական կապի մեջ է Արցախի նախագահի հետ, իսկ խաղաղության օրակարգը միայն այնտեղ ապրող բնակչության խաղաղության ապահովման համար է:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ֆեյսբուքյան իր էջում հայտնելով հանդիպման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկել են Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրների լուծման ուղիները:

Ի պատասխան վարչապետի խոսքերի՝ ԱՀ նախագահը հայտնել է, որ Արցախի ժողովուրդը պաշտպանում է խաղաղության օրակարգը, քանի որ նրանից լավ ոչ ոք չի պատկերացնում խաղաղության արժեքն ու նշանակությունը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ