![]()
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) դադարեցնում է նավթի փոխադրումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով։
Այս մասին հայտնել է SOCAR ընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ SOCAR-ը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարի համար նախատեսված նավթի ծավալները կփոխարինի և կուղարկի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։
SOCAR-ի ներկայացուցիչը , չհրապարակելով մանրամասներ, ասել է, որ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթի փոխադրման դադարեցումը իբր «առևտրային խնդիր է»։
Ըստ որոշ վերլուծաբանների, դա պայմանավորված է ռուսական «Տրանսնեֆտ» ընկերության (Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի օպերատոր) մտադրությամբ՝ ռուբլով տրանզիտի վճարները վճարելու համար։
Հիշեցնենք , որ ընդամենը օրեր առաջ Ադրբեջանը հրաժարվեց նաև Ռուսաստանին ռուբլով վճարել գազի դիմաց:
![]()