Բայդենը 33 միլիարդ դոլար է խնդրում Ուկրաինային օգնելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 33 միլիարդ դոլարի մարդասիրական և ռազմական օգնություն է խնդրում Ուկրաինայի համար, հայտնում է CNBC-ն։

Զեկույցի համաձայն՝ 20,4 միլիարդ դոլար պետք է ծախսվի Ուկրաինային անվտանգության ու ռազմական օգնության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համագործակցությամբ եվրոպական անվտանգության ամրապնդմանն ուղղված ԱՄՆ ջանքերի ֆինանսավորման համար։ 8,5 միլիարդ դոլար կուղղվի Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու համար, 3 միլիարդ դոլար՝ մարդասիրական օգնությանը:

Ակնկալվում է, որ Բայդենի խնդրանքը կարժանանա հանրապետականների և դեմոկրատների աջակցությանը, չնայած այն հանգամանքին, որ այն 9 ամսում ԱՄՆ-ի ընդհանուր ծախսերը Ուկրանիային ուղղված կհասնի 39 միլիարդ դոլարի։

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ստորագրել է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված դիմումը Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ և հորդորել է օրենսդիրներին հնարավորինս շուտ հաստատել այն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ