Խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի արդյունաբերական պարկում

Ուժգին հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Հաջի Զեյնալաբդին գյուղի Ազերսուն արդյունաբերական պարկում: Այն գտնվում է Բաքվից մոտ 35 կմ հեռավորության վրա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը, այդ թվում՝ ավիացիոն խմբի երկու ուղղաթիռ, նաև հրշեջ գնացք։ Չնայած ջանքերին՝ կրակը չի նահանջում:

Սումգայիթը Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է և երկրի արդյունաբերական կենտրոնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ