Նրանց առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին, Մոսկվայում։ Երկրոդ հանդիպումը փետրվարի 24-ին էր՝ Վիեննայում

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն է: Անկարայի հատուկ ներկայացուցիչ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է:

Նրանց առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին, Մոսկվայում։ Երկրոդ հանդիպումըէ փետրվարի 24-ին էր՝ Վիեննայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ