![]()
Եվրահանձնաժողովը առաջարկել է նոր սխեմա շենգենյան վիզաների տրամադրման համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է ԵՄ-ն։
«Դիմորդները կկարողանան վիզա ստանալ և վճարել առցանց ԵՄ-ի միասնական պլատֆորմի միջոցով՝ անկախ այն բանից, թե Շենգենյան որ երկիր են նրանք գնում»,- ասված է փաստաթղթում:
Ծրագիրն է որոշելու, թե որ պետության հյուպատոսությունը կքննարկի դիմումը, եթե ճանապարհորդը նախատեսում է այցելել դրանցից մի քանիսը:
Դիմողին կտրամադրվի պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ բոլոր տեղեկությունները, և ցույց կտրվի կենսաչափական տվյալների հանձնման ընթացակարգը գրանցելու անհրաժեշտությունը:
Եվրահանձնաժողովի առաջարկը պետք է հաստատեն Եվրախորհրդարանը և ԵՄ Խորհուրդը։ Հարթակի ստեղծումը կսկսվի 2024 թվականին, իսկ գործարկումը՝ 2026 թվականին։
![]()