«Երևանի և Բաքվի դիրքորոշումներում սկզբունքային տարբերություններ կան». Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան նախընտրում է իրավիճակի կարգավորման այն ձևաչափը, որը ձեռնտու է թե՛ Երևանին, թե Բաքվին, և հետևաբար՝ Ռուսաստանին։

« Արցախի կարգավիճակի վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումներում սկզբունքային տարբերություններ կան։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը մեկտեղվում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրամիության համանախագահների ջանքերի հետ։ Թույլ տվեք հիշեցնել, որ ավելի վաղ մենք հայտարարել ենք, որ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների դիվանագիտական ակտիվությունը գործնականում մեծացել է, ընդ որում՝ կաթվածահար է արել երեք համանախագահների երբեմնի համակարգված աշխատանքը։

Նրանք հրաժարվեցին մեր մասնակցությամբ շփումներից։ Մենք դա պատահական չենք համարել, արձանագրել ենք նաև Բրյուսելի առերևույթ փորձերը՝ ամենաբարձր մակարդակով յուրացնելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների արդյունքները և ԵԱՀԿ համանախագահների անցյալ տարի ներկայացրած օրակարգը»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է ակտիվ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ