![]()
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ սկսել է ծրագիր, որի շրջանակում կգնահատվեն զորացրվելու ենթական զինծառայողների կարիքները:Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Կարիքների գնահատմամբ փորձելու ենք հստակեցնել, թե զորացրվող տղաները ինչ մասնագետներ են, ինչ լեզուների են տիրապետում, ինչ հմտություններ ունեն այս կամ այն ոլորտում, ինչ ուղղությամբ են ցանկանում վերապատրաստվել: Այդ աշխատանքն ամբողջացնելուց հետո Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները կսկսեն նրանց հետ աշխատել զորացրվելուց հետո: Եթե կլինեն մեծ թվով զորացրվածներ, որոնք որևէ ուղղությամբ վերապատրաստվելու կարիք ունեն, ապա մենք ծրագրեր կիրականացնենք:
Դրանից բացի, մենք նրանց կուղղորդենք տարբեր ընկերություններ մեր հուշագրային հնարավորությունների շրջանակում, իսկ մենք բազմաթիվ կազմակերպությունների հետ ունենք հուշագրեր»,-նշել է Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ եթե անգամ այդ փուլում հնարավոր չլինի աշխատանքի տեղավորել, ապա կկարողանան զորացրված տղաներին կողմնորոշել աշխատաշուկայում, մասնագիտական վերապատրաստման որոշակի հնարավորություններ տրամադրել:
![]()