«Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ». Արմեն Մարտիրոսյանը՝ ցուցարար խուլիգանների մասին

«Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրել է.

Այսօր երեկոյան 21:00-ին հանդիպման էի գնում։ Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։
Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։
Հրահանգեցին, որ արագ հեռանամ։
Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։
Շատ խեղճ էին:

Ես լավ եմ:
Շնորհակալ եմ զորակցելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ