![]()
Դեռևս օրեր առաջ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց Արթուր Վանեցյանի հայտարարությունը առ այն, որ առանց ոտքը խփելու շուտով Ազատության հրապարակում 200,000 մարդ կհավաքվի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, համաձայն որի, դեռևս ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո Վանեցյանը մտերիմների մոտ հայտարարել էր, թե որ պահին ոտքը գետնին խփի, 200,000 մարդ դուրս կգա փողոց։ Սակայն հարցմանը ի պատասխան Վանեցյանը հայտարարեց, որ առանց ոտքը խփելու էլշուտով Ազատության հրապարակում 200,000 մարդ կհավաքվի։
Սակայն ինչպես արդեն շատերն են նկատել, արդեն մի անի օր է, ինչ Երևանի տարբեր փողոցներում ընդդիմադիրների կազմակերպած ակցիաների մասնակիցների թիվը չի ավելանում, իսկ երեկոյան Ազատության հրապարակում մարդ հավաքելու նպատակով ընդդիմության կազմակերպած համերգներին ընդամենը 2000-3000 մարդ է մասնակցում։
Հարց է ծագում։
Ու՞ր մնաց Վանեցյանի խոստացած 200,000 մարդը, չլինի՞ թե ոտքը փչացել է։
![]()