«Սրանց պայքարը Արցախի համար չի. լափամանին կարոտել են». Հովսեփ Խուրշուդյանը՝ ընդդիմադիր ցուցարարների մասին

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մի ժամ առաջ մի հիսուն հոգի մեծ դրոշով Բաղրամյանի կեսը փակած անիլլաջ իջնում էին: Մի հազար հոգու աղմուկ էին հանում՝ ձայնագրած երաժշտության միջոցով: Ոստիկանությունը ապահովում էր նրանց անխոչընդոտ ընթացքը:

Ասում եմ իրենց էսօրվա պատվիրատուների՝ նախկին ուզուրպատորների ու թալանչիների օրոք պետք է լիներ, որ ոստիկանները հարձակվեին դուբինկեքով ծեծեին, կամ արցունքաբեր գազ կիրառեին, կամ ջրցաններ՝ «երթեւեկությանը խոչընդոտելու» կամ «հասարակական կարգը խախտելու» համար /համենայնդեպս մինչեւ 2017թ.-ը տենց էր/ ու տանեին բաժիններ՝ 50000-ական տուգանելու:

Լավ գիտենք, որ սրանց պայքարը Արցախի համար չի: Լափամանին կարոտել են: Իբր քիչ կերան Հայաստանը, որ չեն կշտացել, քիչ փորձանք բերեցին Հայաստանի գլխին, էլի են ուզում:

Բայց իրենց գնացքը գնացել է: Ուղղակի նոր, ժողովրդավար, Հայաստանի ինքնիշխանության ջատագով ուժերն են հապաղում միավորվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ