«44-օրյա պատերազմից հետո շատ է խոսվում աշխարհազորի դերի ու նշանակության վերանայման, այլ երկրներում կիրառվող մոդելների տեղայնացման մասին». Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«44 օրյա պատերազմից հետո շատ է խոսվում աշխարհազորի դերի ու նշանակության վերանայման, այլ երկրներում, մասնավորապես Շվեյցարիայում և Ֆինլանդիայում կիրառվող մոդելների հնարավոր տեղայնացման մասին։

DCAF-ի կազմակերպած ճանաչողական այցի շրջանակներում այսօր հնարավորություն ունեցանք լսել ֆինն ռազմական փորձագետ Միկա Քերթունենի և շվեյցարացի գեներալ, ավագ ռազմական խորհրդական Քլաուդ Մեյերի զեկույցը իրենց երկրներում պահեստազորի և աշխարհազորի դերի ու նշանակության, պրոֆեսիոնալ և ժամկետային բանակների տարբերությունների և դրանց զուգակցման մասին։

Շատ հետաքրքիր և կարևոր քննարկում էր ոլորտում նման առաջատար երկրների փորձի ուսումնասիրման տեսանկյունից։

Լուսանկարում՝ DCAF ղեկավար Թոմաս Գերբեր և գեներալ-մայոր Քլաուդ Մեյեր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ