![]()
Ապրիլի 25-28-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող Անվտանգության ոլորտի կառավարման ժնեւյան կենտրոնի (DCAF) հրավերով «Անվտանգության ոլորտի կառավարումը եւ բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» թեմայով համաժողովին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատգմավորների և փորձագետներից կազմված պատվիրակություն է մեկնել Ժնև։ Գործուղվել են մի շարք պատգամավորներ ու փորձագետներ։
Նրանց թվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը և նրա օգնական Անի Ստեփանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան հրամանագրից։ Ըստ այդմ՝ գործուղման հետ կապված ծախսերի վճարումը կատարել է հրավիրող կողմը:
Անի Ստեփանյանը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գարեջրագործ եղբոր՝ Պետրոս Թովմասյանի կինն է, որն աշխատում է ԱԺ-ում որպես պատգամավորի օգնական։ Նա որպես ԱԺ պատգամավորի օգնական աշխատանքի է ընդունվել անցյալ տարվա սեպտեմբերին։ Մինչ այդ Թովմասյանի եղբոր կինն աշխատել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։
![]()