«Ակցիա» են անում ու ոչ ավելանում են, ոչ պակասում։ Միակ բանը որ ավելանում է՝ ագրեսիվությունն է»․ Մկրտիչ Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նպատակադրված տանում են բախման։ Ակնհայտ է, որ ոստիկանությունն ու իշխանությունը դեռ փորձում են հնարավորին չափ չխոչընդոտել էս մի քանի հարյուր հոգանոց այլանդակությանը, որը կոչվում է մթոմ ակցիա։

Վերջը մի քանի սովորական քաղաքացու նյարդերը տեղի է տալու տա մեկի գլուխը կոտրի, հետո ֆեյսի սազանդարներով գոռան, ասեն տեսաք ինչ արեցին։

Ուրիշ նպատակ էս ամեն ինչում դժվար է նկատել։

Մի շաբաթ նույն դեմքերով նույն քանակով <ակցիա> են անում ու ոչ ավելանում են, ոչ պակասում։ Միակ բանը որ ավելանում է՝ ագրեսիվությունն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ