Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կոչ է անում անհնազանդության ակցիաներ իրականացնել

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կոչ է անում անհնազանդության ակցիաներ իրականացնել։

Վերջինս «Տելեգրամի» իր ալիքում գրել է, որ խնդրում է բոլորին՝ բակերում, փողոցներում, կոլեկտիվներում, գյուղերում ու քաղաքներում ինքնակազմակերպվել և սկսել անհնազանդության բողոքի նոր ակցիաներ։

«Ձևավորեք դիմադրության այդ օջախներն ու ամեն կերպ աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր ակտիվիստներին ու երիտասարդներին»,- գրել է Քոչարյան կրտսերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ