![]()
«ՎարԳոնզո» նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության մեծ խումբ ուղարկել Ուկրաինա: Ըստ աղբյուրի՝ նրանք Լեհաստանով են ՈՒկրաինա ներթափանցել:
Տեղեկությունների համաձայն՝ գործընթացը համակարգել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ով Էրդողանի վստահելի մարդն է:
Նշենք , որ Սուլեյման Սոյլուն ներգրավված է մի շարք մութ գործարքներում, այդ թվում թմրանյnւթերի անoրինական վաճառքի, տեղափոխման հետ:
Պեգովը հիշեցնում է, որ հենց «Գորշ գայլերն» էին կազմակերպել Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կարլովի uպանnւթյnւնը: Եվ այս առումով ըստ նրա՝ պատահական չէ, որ հենց նա է համակարգում թուրք ազգայնամոլ ահաբեկիչների տեղափոխությունը Ուկրաինա:
![]()