«Բաքուն պատրաստ է եռակողմ համագործակցության Երևանի և Թբիլիսիի հետ».Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին։ Վերջինս նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները վերջին 30 տարիների ընթացքում դարձել են տարածաշրջանային կայունության և համագործակցության կարևոր գործոն։

Ալիևը ընդգծել է, որ երկու երկրները ընդհանուր տեսակետներ ունեն Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության լավ հնարավորություններ կան հատկապես հետհակամարտային շրջանում, և նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան:

Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ Վրաստանը նույնպես կիսում է այս դիրքորոշումը և հույս է հայտնել, որ Հայաստանը նույնպես կկիսի այդ դիրքորոշումը , քանի որ դա ըստ Ալիևի տարածաշրջանում կայունության և անվտանգnւթյան հաստատման միակ ճանապարհն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ