Կոնտր հեղափոխության ձգտող Սերժ Սարգսյանը մոռացել է իր և իր իշխանության չկատարած խոստումները ու դժգոհում է Հայաստանի դրախտային չլինելուց

Իր պաշտոնանկության չորսամյակը ջահերով երթին մասնակցելով նշանավորած Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ներին ոտքի վրա տված հարցուպատասխանում տրտնջացել է իրեն մերժած քաղաքացիների ոչ բավարար պահանջատիրությունից՝ մասնավորապես հայտարարելով․

«Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018 թ.-ի պահանջատեր ժողովուրդը նույն պահանաջատիրությամբ այսօր հանդես գար: Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, բա, նույն պահանջատիրությամբ պետք է հանդես գար»։

Հայաստանի՝ գործող իշխանության օրոք դրախտային չլինելուց բողոքում է մեկը, որն իր պաշտոնավարման 10 տարիներին Հայաստանում իսկապես դրախտային պայմաններ էր ստեղծել, միայն թե կոռուպցիայի, հովանավորչության, մենաշնորհերի ծաղկման համար, քաղաքական համակարգի աղճատման, կուսակցությունների թրաֆիքինգի եւ այլ՝ պետական համակարգը խժռող վարակների համար։ Իսկ այսօր, ահա, իր արարած դրախտից վտարված նախագահը սեփական ոչ վաղ անցյալը հիշելու փոխարեն գանգատվում է կորոնավիրուսի, պատերազմի արհավիրքի միջով անցած, այժմ ռեաբիլիտացիայի եւ բուժման կուրս անցնող պետությունից, դրա կառավարիչներից, որոնք, փաստորեն, իրենց խոստացած դրախտը երկրի երեսին չեն իջեցրել։

Սերժ Սարգսյանին պատասխանելու ամենադիպուկ ու արդյունավետ ձեւը նույն իրեն՝ Սերժ Սարգսյանին ցիտելն է, նրան նրա իսկ շուրթերով պատասխանելը, ինչն էլ այժմ կանենք։

«Մեր կառավարության պաշտոնյաների՝ նախարարների պաշտոնավարման միջին ժամկետը 3 տարի է: Դա համարում եք շա՞տ:

Երեք տարում նորմալ մասնագետ չեն դառնում, երեք տարում մարդ չի կարողանում նորմալ վարորդ դառնա, որպեսզի կառավարի մի փոքրիկ մեքենա: Երեք տարում մարդը հազիվհազ նոր հասկանում է, թե որտեղ է ինքը աշխատում և ընդհանրապես ինչ է նշանակում նախարար»: (2013թ., մարտի 19)։

Իր պաշտոնավարման երկար ու ձիգ տարիներին էդպես էլ նորմալ վարորդ չդարձած նախկին նախագահը սա ասել է իր նախագահության երկրորդ հնգամյակում, երբ երկիրը, ինչպես իրենք են ասում, շեն ու շքեղ էր, պատերազմ չկար, խաղաղություն էր, փող «գյուռ» էր, բանակը՝ հզոր, Ալիեւը՝ հաղթված, թուրքը՝ կզած, կարճ ասած՝ Հայաստանը բոլոր հնարավրություններն ուներ դրախտի վերածվելու, սակայն ուշ հասկացող նախարարների պատճառով, փաստորեն, պահանջատեր հայ ժողովուրդը դրախտ ասելով մնաց։

Ինչ է ստացվում՝ Սերժի օրոք պաշտոնավարած նախարարներին երեք տարի էր պետք՝ հասկանալու համար, թե իրենք որտեղ են աշխատում, իսկ գործող իշխանությունը պարտավոր էր ոչ միայն գերարագ հասկանալ, թե «ինչը, որտեղ, երբ», այլեւ պարտավոր էր չորս տարում, այն էլ պատերազմից մեկուկես տարի անց, ՀՀ-ն դրախտի վերածել։

Յա, իրո՞ք, -նման իրավիճակում հաստատ կասեր Սերժ Սարգսյանը, որին, ի դեպ, առաջարկում ենք դրախտի փնտրտուքը զուգորդել՝ ՀՀԿ-ի վերջին տարիների «խոլոստոյ» կրակած եւ այդպես էլ իրականություն չդարձած խոստումներն ու թվերը վերհիշելով։

«Բլեֆագիտության» մի քանի խոսուն փաստերի, ի դեպ, 2018-ի մայիսին պերճախոս շարադրանքով անդրադարձել է այսօր նույն սերժաքոչարյանական ընդդիմության շարքերը համալրած նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։ Մասնավորապես այդպես էլ իրականություն չդարձած Իրան-Հայաստան երկաթգիծ, Գյումրիի տեխնոպարկ, Մեծամորի ատոմակայանի կառուցում, նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնակատկում, աղքատության կրճատում՝ 8-10 տոկոսով․․․

Մի մեջբերում էլ իսկական դասականից ՝ ֆրանսիացի դրամատուրգ, գործարար, հրապարակախոս Պիեռ Բոմարշեից.

«Ես իմ հոդվածներում իրավունք չունեմ անդրադառնալ հետևյալ երևույթներին` իշխանությանը, քաղաքականությանը, բարոյականությանը, պաշտոնատար անձանց, հուսալի կորպորացիաներին, օպերային թատրոնին, ինչպեսև մյուս թատրոններին, ինչպես նաև այն անձանց, որ ինչ-որ բանի հետ կապ ունեն: Մնացած ամեն ինչի մասին ես լիակատար ազատ կարող եմ գրել` երկու-երեք գրաքննիչի վերահսկողության տակ»:

Բոմարշեի այս թվարկումների ցանկը համալրելով՝ կարելի է այն որպես շինիչ հորդոր վերահասցեագրել ընդդիմության բալախոնն իրենց վրա քաշած «քաղաքական բոմժերին» ու «կուսակցական ժեխին». դուք կարող եք խոսել ու քննադատական ելույթներ ունենալ ամեն ինչի մասին, բացի Հայաստանը դրախտի վերածելուց, , բանակից, «հղեր հանձնելուց», կոռուպցիայից, բարեփոխումներից, քաղաքական հետապնդումներից, քաղաքական ու տնտեսական մոնոպոլիաներից, բոլոր տեսակի արդարադատություններից, արտագաղթից, աղքատության հաղթահարումից, որդեգրումներից, խոսքի ազատությունից եւ հատկապես Արցախի ու Հայաստանի փրկությունից։

Մնացած ամեն ինչի մասին կարող եք խոսել` ձեր գրպանից վճարվող երկու-երեք գրաքննիչի վերահսկողությամբ, միայն թե ոչ թե Ազատության կամ այլ հրապարակներում, այլ հեռավոր որեւէ անապատում կամ իջվածցքում, որտեղ դեռ չեն հասցրել հասկանալ, թե ինչ «բեջուռա կենդանի» է եղել «սերժա-քոչարյանական» կառավարման համակարգը, որը, փաստրեն, ուզում է կոնտր հեղափոխություն անել՝ կապկելով իսկական հեղափոխության մեթոդները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ