Ռուսաստանում ուզում են եթեր վերադարձնել ալկոհոլի և ծխախոտի գովազդը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի Պետդումայում կարծիք է հնչել՝ Ռուսաստանի հեռուստատեսության եթեր ալկոհոլի, ծխախոտի և դեղատոմսերով դեղերի գովազդը վերադարձնելու վերաբերյալ։ Բանն այն է, որ ըստ գործող օրենքի, որը արգելում է ալկոհոլի, ծխախոտի և դեղատոմսերով դեղերի գովազդը, գրանցվել է գովազդային զգալի նվազում։ Նման կարծիք է հայտնել Քաղաքացիական պալատի հանձնաժողովի, ԶԼՄ և զանգվածային կոմունիկացիաների նախագահի տեղակալ Ալեքսանդր Մալկևիչը։

«Անհրաժեշտ է հեռուստատեսություն վերադարձնել ալկոհոլի, ծխախոտի և դեղատոմսով դեղերի գովազդը: Այս միջոցը կապված է բացառապես գովազդից ստացվող եկամուտների անկման հետ», — ասել է Մալկևիչը ապրիլի 11-ին կայացած հանձնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ դեռևս 2014 թվականին Ռուսաստանի այն ժամանակվա թվային զարգացման, կապի և ԶԼՄ-ների փոխնախարար Ալեքսեյ Վոլինը հայտարարել էր հեռուստատեսություն ծխախոտի և ալկոհոլի գովազդը վերադարձնելու անհրաժեշտության մասին։

«Ինչ վերաբերում է եկամուտների պակասին, ապա իշխանությունները նախատեսու՞մ են փոխհատուցել դաշնային հեռուստաընկերություններին և երկրի մեգապոլիսների հիմնական հեռուստաալիքներին շահույթի անկումը։ Երևի թե պետք է հասկանալ, որ նրանք, ովքեր հրաժարվում են գովազդել ծխախոտը և ալկոհոլը, կստանան լրացուցիչ պետական աջակցության։ Ինչ վերաբերում է ԲԱՀ-ին (բիոլոգիական ակտիվ հավելումներ) և դեղամիջոցներին, ապա այստեղ դա արդեն բավականին գործող սխեմա է»,- ասել է հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը։

Նա ընդգծել է․ «Ներկա պահին Ռուսաստանը գտնվում է պատժամիջոցների և հակապատժամիջոցների ռեժիմում, հետևաբար անհրաժեշտ է զբաղվել արտասահմանից ներմուծման փոխարինմամբ։ Խնդիր կա առաջ մղել ռուս արտադրողներին և գովազդել նրանց»։ Ըստ Մալկեւիչի՝ դրա հետ կապված անհրաժեշտ է փոփոխել գովազդի մասին օրենքը, քանի որ ներկայումս ռուսական լրատվամիջոցները չեն կարողանում նախապատվությունը տալ հայրենական արտադրանքին և գովազդել այն՝ օրենքի հնարավոր խախտումների պատճառով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ