![]()
Սիրելի՛ ժողովուրդ, իրազեկ աղբյուրների տեղեկացմամբ օրերս մեր վայ ընդդիմադիր ու նախկինների կերակրամանից մի լաաաավ օգտված, ձեռի հետ էլ դաշնակ աշխատող Արմեն Ռուստամյանը գնացել է Մոսկվա, որ էս ոչ ու փուչ ընդդիմադիրների համար «դաբռո» բերի:
Վայ Արմե՜ն, Արմե՜ն, վա՛յ ռսի հողերը քո գլխին, վա՜յ քո դաշնակ ուղեղին, որ մեր երկրի համար էս բարդ պահերին գնացել ու փորձում ես հայրենիքդ ապակայունացնող ընդդիմադիր ակցիաների համար դաբռո բերել:
Բայց դե, ժողովուրդ ջան, մեր երկրին ամենաբարձր մակարդակով ընդունող, ընդամենը մի քանի օր առաջ մեր Վարչապետին ամենա-ամենաբարձր մակարդակի ընդունելության արժանացրած Ռուսաստանը հո խելքը հացի հետ չի կերել, որ սրա նման թափթփուկներին դաբռո պարգևի:
Եվ ով զարմանք…. ամենակարևորը ասեմ Ձեզ՝ սիրելի ժողովուրդ ջան… էս մեր դաշնակ Ռուստին հաջողվել է էդ հսկա մոսկովների հայտնի հյուրանոցներից մեկում հանդիպել ընդամենը մի անհայտ պաշտոնյայի, անհայտ տեղակալի օգնականի տեքոր կնգա քրոջ ամուսնուն ու դա փորձում է Հայաստանում մատուցել, որպես պաշտոնական հանդիպում:
Օ՜ֆ Արմեն, ստի ու էնբանի սռոկն ընդամենը քառասուն օր ա, ա՛յ տղա խելք հավաքի, գիտես թե լավա՞, որ ասում եք 100 և ավելի տարվա կուսակցություն եք ու սաղ աշխարհով մեկ տարածված եք: Էդ սաղ ֆուֆլո թեմաներ են արդեն՝ դաշնակի համն ու լազաթը սաղ աշխարհով մեկ գիտեն, ոչ դաշնակն ա դաշնակին սիրում, ոչ էլ՝ խալխը դաշնակին ու էդ անսեր, անվստահելի մթնոլորոտում էլ ուզում ես լուրջ տղա երևալ…
…. Գնա կորի, քեզնից էլ բան դուս չեկավ, ռոբա-սերժն էլ վրեդ կատղած են, վանեցն էլ ասելա՝ ասեք թող դիմակով էլ մոտս չերևա, իշխանիկն էլ՝ չուխա չունի, հանդ է գնում ոտաբաց…
Գնա Պեպո, գեդինը լզե, խալխի ոտներուն պաչ արա…
Հ.Գ. – Ասում են, որ էս մոսկովյան անհաջող այցից հետո, Արմեն Ռուստամյանը որոշել ա «դաշնակ» բառի վերջին երեք տառը փոխի ու ամսվա մեջ երեք օր տնից դուրս չգա… դրա համար էլ անցած անգամվա միծինգին չկար…
![]()