Ադրբեջանի ՊՆ-ն երկրորդ ամիսն է՝ որոնում է Լաչինում կորած ադրբեջանցի զինծառայողներին

Ադրբեջանը ՊՆ-ն շարունակում է Արցախի գրավյալ Բերձորի (Լաչին) շրջանում կորած ադրբեջանցի երկու զինծառայողի որոնումները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Զինծառայողներին գրեթե երկու ամիս է՝ չեն կարողանում գտնել։

Մասնավորապես, մարտի 4-ին ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ֆարիդ Աջար օղլու Մամեդովն ու Ֆիրդովսի Մայիս օղլու Աբդուլլաևը Լաչինի շրջանում մարտական մեկ դիրքից մյուսը անցնելիս կորել են եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով։

«Չնայած ոչ բարենպաստ եղանակային պայմաններին, բարձր լեռնային ու դժվարամատչելի տեղանքին՝ պետական համապատասխան մարմինների հետ իրականացվում են որոնողափրկարարական միջոցառումներ մեր զինծառայողներին գտնելու համար»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ