![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մարդասպանն ու դավաճանը կուսակցությունդ ու խմբակցությանդ ցուցակի առաջին համարն է»,- գրել է նա, ապա հեշթեգով ավելացրել՝
#ՊրիվետԳեղամ:
Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանրահավաքի ժամանակ ասել էր. «Այս շենքում նստած վարչապետի աթոռ զբաղեցնողը ոչ միայն դավաճան է։
Տանը նստած տղամարդիկ, մի հատ ձեր ժամին նայեք՝ ութից տաս է պակաս է՝ երկրի ղեկավարի աթոռ զբաղեցնողն աշխատանքի չէ՝ անտեր է թողել երկիրը, վախեցել փախել է:
Այս հրապարակով այնքան է վախեցած, որ կողքի փողոցները փակել է տալիս, որ կարողանա անարգել փախնել։ Այսօր այնպես է փախել, որ երիտասարդ աղջկան նրա շարասյունը գցել է տակը։ Վախկո՜տ է, մարդասպան, դավաճան, երկիրն անտեր է»։
![]()