Բրյուսելում պղծվել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողը. լուսանկար

Մշակութային վանդալիզմի թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողը, որի մոտ ապրիլի 24-ին տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն:

Այս մասին տեղեկացնում է Բեկգիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Գրառման մեջ նաև ասված է.

«Խաչքարի վրա կարմիր գույնով պատկերված է թուրքական Ազգայնական շարժում կուսակցության սիմվոլիկան։ Այդ կուսակցությունը հանդիսանում է ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության «կնքահայրը»: Հուշակոթողը պղծվել է նաև հայհոյաբանական գրառմամբ։

Նման գործողությունները, որոնք հայատյացության և անհանդուրժողականության ցայտուն դրսևորումներ են, անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ