«Լկտիաբար խաղալով ծնողների բաց վերքի հետ,իրենց կեղտոտ նպատակներին հագուրդ տալու համար,նրանց մղում են հակաիրավական գործողությունների». Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անունը դրել են զոհված զինծառայողների հարազատների երթ,բայց իրականում այն ռևանշիստների կազմակերպած խայտառակ միջոցառում է;

Երթի առջևում տեղավորել են մի քանի ծնողների,որոնց հետևից քայլում են Քոչարյանի ու Սարգսյանի աջակիցները Վանեցյանի գլխավորությամբ։
Ինչպես օրեր առաջ անբարո ձևով օգտագործեցին Ծիծեռնակաբերդը,այսօր ձեռքերը հասավ Եռաբլուրին։
Լկտիաբար խաղալով ծնողների բաց վերքի հետ,իրենց կեղտոտ նպատակներին հագուրդ տալու համար,նրանց մղում են հակաիրավական գործողությունների։
Արդյո՞ք,այս ամենը չեն հասկանում ծնողները;
Չեմ կարծում,որովհետև պարզ երևում է,որ այդ ծնողները կատարում են Վանեցյանի և մյուսների հանձնարարությունները։
Ինչի»համար։Չգիտեմ։
Ի՞նչի դիմաց։Չգիտեմ։
Ուշքի եկեք,բարեկամներ։
Խոնարհումս ձեր զավակների հիշատակին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ