Տղամարդը մանկապարտեզում կրակել է երեխաների և դայակի վրա. կան զոհեր

Ուլյանովսկի մերձակայքում գտնվող մանկապարտեզում զինված տղամարդը կրակ է բացել։ Փոխանցում է Interfax-ը։

Ըստ աղբյուրի՝ զոհվել են երկու երեխա և մեկ բուժքույր։ Դրանից հետո հարձակվողն ինքնասպան է եղել։

Նախնական տվյալներով՝ տղամարդը կրակել է խորհրդային ԻԺ-27 որսորդական երկփողանի հրացանից։

Դեպքի մասին տեղեկություն իրավապահ մարմինները դեռ չեն տրամադրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ