![]()
Ինչպես արդեն հայտնել ենք, ցուցարարները Երևանի տարբեր հատվածներում հակաիշխանական ակցիաներ են իրականացնում։
Քիչ առաջ Կոմիտասի պողոտայում նրանք փակեցին ճանապարհը անվադողերով և այրեցին դրանք։
Ընդդիմության՝ 2018-ի էժանագին կրկնօրինակում հիշեցնող անհնազանդության ակցիաներին մասնակցում են միայն դաշնակցական, հանրապետական և վանեցյանական երիտասարդ կուսակցականները, նրանց փակած փողոցներում վարորդները նրանց անպատվում ու հեռացնում են ճանապարհից, և, վերջիվերջո, ոչ մի պատահական անցորդ այդպես էլ չի միանում ու երևի թե չմիանա էլ ընդդիմության շարժմանը։ Սա, իհարկե, թե՛ բնական է, թե՛ տրամաբանական ու թե՛ օրինաչափ, որովհետև քաղաքացին եթե Վանեցյանին ու Իշխան Սաղաթելյանին միանալու լիներ, երևի թե փողոցային անհնազանդության կարիքը չլիներ, ու Վանեցյանն ու դաշնակները միասին մեծամասնություն կունենային ԱԺ-ում։
Իսկ ինչ վերաբերվում է բուն ակցիաներին, ապա օրինակ երեկ ամբողջ օրվա ընթացքում ռևանշիստական ուժերը կարողացել են ապահովել մոտ 1500 մարդու ներկայություն, որոնցից գրեթե բոլորի դեմքերը անգիր գիտեն բոլոր այն քաղաքացիները, որոնք անցած տարի հետևել են Վազգեն Մանուկյանի ՀՓՇ-ի ցույցերին։
Իհարկե, չենք կարող ասել՝ այս անգա՞մ էլ կգտնվի վիդեո, որում Վանեցյանը կամ օգնականը գումար է բաժանում ու կամ դրանից հետո Վանեցյանը 1500 հգոու է՞լ մուրացկան կանվանի, թե՞ ոչ, բայց ակնհայտ է, որ ընդդիմությունը ինքն իրեն տանում է հերթական քաղաքական անկյունը, որտեղ ծաղրի չափաբաժնից խուսափել չի հաջողի։
![]()